Author: news

Ծանրամարտի Գրան Պրի. Վարազդատ Լալայանը՝ ոսկե, Սիմոն Մարտիրոսյանն՝ արծաթե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, գերծանրքաշային Վարազդատ Լալայանը հաղթող է ճանաչվել Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված Գրան Պրիում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:...

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի կողմնորոշիչ խորհրդի նիստին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու նպատակով Հայաստանի հայտը ներկայացնելու համար գտնվում է Փարիզում: Պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել է...

Վարչապետը ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադիր քարտուղարին մանրամասներ է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչեանին: Վարչապետը ողջունել է տիկին Մոլչեանի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և Եվրոպական...

Քննարկվել են հայ-ուրուգվայական ոլորտային համագործակցության խթանման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ, Սենատի նախագահ Բեատրիս Արխիմոնի հետ: Սենատի նախագահը ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհակալություն...

Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև...

ԱԽ քարտուղարը և Չեխիայի փոխարտգործնախարարը քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ «Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների...

Հայտնի քրգործերը կարող են առաջիկա ամիսներին հասնել հանգուցալուծման, եթե քրեական դատարանները հնարավորինս շուտ բեռնաթափվեն. ԲԴԽ նախագահ

Ժողովրդին հուզող հայտնի քրեական գործերը կարող են առաջիկա ամիսներին հասնել հանգուցալուծման, եթե քրեական դատարանները հնարավորինս շուտ բեռնաթափվեն: Հազարավոր այլ քրեական գործեր նույնպես տարիներով չեն ձգձգվի և...

ԿԳՄՍ նախարարը Կանադայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Հանդիպմանը ներկա...

Քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Դեկտեմբերի 14-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Նեպալի արտաքին գործերի նախարար Նարայան Պրակաշ Սաուդի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել...

Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի իր պաշտոնակցին մանրամասներ է հայտնել տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուն իր կեցավայրում հանդիսավոր կերպով ընդունել է պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանին: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացել է...

Վլադիմիր Գասպարյանի դուստրը վերականգնել է պետությանը պատճառված վնասը. ոչ արդարացնող հիմքով՝ համաներմամբ, դադարեցվել է նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել...

Վահան Կոստանյանի և Լեյլա Կայացիկի հանդիպմանը վերահաստատվել է ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրման կարևորությունը

Դեկտեմբերի 14-ին ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայացիկի հետ։...

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա

Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 14-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ հանդիպել է ակադեմիայի հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ...

ՀՀ կառավարությունը Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանում ներկա է գտնվել ՀՀ կառավարության կողմից 15-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերման հանդիսավոր արարողությանը: Ձեռագիրը Մատենադարանին է...

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

Դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳ...

Դեկտեմբերի 22-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի...

ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «Հայոց պատմություն 7» դասագրքի վերաբերյալ մասնագիտական դիտարկումների քննարկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի փոփոխության և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին: Հանդիպմանը մասնակցել...

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն դեկտեմբերի 14-ին մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ: Այդ մասին հայտնում...

Վարչապետը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման հնարավորություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆատիմային: Վարչապետը կարևորել է Երևանում Դեպի...

Ադրբեջանը խեղաթյուրում է պատմությունը՝ արդարացնելու ՀՀ-ի դեմ տարածքային նկրտումները. Վահան Կոստանյան

Դեկտեմբերի 14-ին համաշխարհային փախստականների ֆորումի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացված է ստորև: «Ողջունում եմ Փախստականների հարցերով համաշխարհային...

Դատախազության կողմից պետությանը վերադարձված գույքերն ամրակցվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կառավարության այսօրվա նիստի ընթացքում, անդրադարձել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում Հայաստանի Հանրապետությանը վերադարձված ևս 4 անշարժ գույքի...

Հայաստանում անցկացվել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը

Դեկտեմբերի 14-ին Երևանոմ անցկացվում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը: Միջոցառումը մեկնարկել է «Տրանսպորտային փոխկապակցվածության դերը կայուն և դիմակայուն զարգացման խթանման հարցում» խորագրով...

ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն դոլարն ու 2 մլն եվրոն. գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գ.Խ.-ի որդի Ա.Խ.-ի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս.Ա.-ի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի...

«Խաղաղության խաչմերուկը» ոչ թե գալիս է մրցակցելու տարածաշրջանային այլ լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Ձերդ գերազանցություն տիկին Ռաբաբ...

Հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի, հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգը: Աշխատակարգով սահմանվում...

Արայիկ Հարությունյանը և Կարոլին Սենթ Իլերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027թ․ հյուրընկալելու Հայաստանի հայտին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։ Կողմերը քննարկել...

Որոշվել է Հայաստանն ընդգրկել միջին եկամտով երկրների համար Գլոբալ արտոնյալ վարկավորման ծրագրի շահառուների ցանկում

Դեկտեմբերի 14-ին Ժնևում ընթացող Համաշխարհային փախստականների ֆորումի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով օգնական Ռաուֆ Մարզուի հետ։...

Նիկոլ Փաշինյանը և Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ բնույթը և նշել, որ երկկողմ ակտիվ...

Խաղաղությունը ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է և դա է պատճառը, որ մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը, որը կրում է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և...

Ծանրամարտի Գրան պրի. Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ոսկե, Տաթև Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը ոսկե մեդալ է նվաճել Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան պրիում՝ երկամարտի 232 կգ արդյունքով...

Դեսպան Մակունցը կոնգրեսական Ֆրենկելին է ներկայացրել Հարավկովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Լուիզ Ֆրենկելի հետ (Ֆլորիդա, դեմոկրատ)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Դեսպանը կոնգրեսականին է...

Ալեն Սիմոնյանը Էստոնիայի ԱԳ նախարարին ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնային: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ վերջին...

Վերջին ամիսներին տեսնում ենք, որ Ադրբեջանը խուսափում է եւ չի մասնակցում բանակցություններին. Սարգիս Խանդանյան

Վաշինգտոնում մի քանի փուլով տեղի են ունեցել արտգործնախարարների, իսկ Բրյուսելում՝ երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել են սկզբունքային հարցերն ակնկալվելիք Խաղաղության համաձայնագրի շուրջ: Եվ շատ...

Փախուստի փորձ՝ քննչական բաժնի զուգարանի պատուհանից. վարույթ է նախաձեռնվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ձերբակալված անձի և նույն քրեական վարույթով...

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ Դոհայում ավարտին մոտեցող Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտին մոտեցող ծանրամարտի Գրան Պրի մրցաշարում երկամարտի 391 կգ արդյունքում դարձել է բրոնզե մեդալակիր: 102...

ՀՀ վարչապետը և Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Էստոնիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և կարևորել երկու երկրների կառավարությունների...

Քաղաքացիները դատապարտյալին տրամադրել են իրենց էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը. հանրային քրեական հետապնդում է հարուցվել հափշտակության համար

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա.Հ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու...

Մենք հանդես ենք եկել հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման նախաձեռնությամբ. ԱԳ նախարար

Մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման շուրջ: Մենք կարծում ենք, որ զորքերի հետքաշումն իսկապես դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել հնարավոր էսկալացիաները: Էստոնիայի...

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վերադարձած գերիների անունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի...

Այսօր ակնկալվում է հայ գերիների վերադարձը Հայաստան. Միրզոյան

Այսօր ակնկալվում է հայ գերիների վերադարձը Հայաստան, ասուլիսի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այս պահի դրությամբ ամեն ինչ ընթանում...

Սուրեն Պապիկյանն այցելել է Մակեդոնիտիսիայի զինվորական պանթեոն

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում` դեկտեմբերի 13-ին,  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Մակեդոնիտիսիայի զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Կիպրոսի պաշտպանության համար զոհված կիպրացի...

Ընթանում է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը: Այժմ ընթանում է Հայաստանի և...

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 31 վարորդ ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանն իր ենթակա կազմակերպություններում աշխատանքային կարգապահության և մասնագիտական պարտականությունների թերացումների, ինչպես նաև այլ արատավոր երևույթների դեմ հետևողական, խիստ միջոցներ է կիրառում և շարունակելու է կիրառել:...

Հայաստանն ընտրվել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել է Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության մասնակից պետությունների 10-րդ...

Նախատեսվում է 14 հուշարձանի վերականգնում՝ մրցութային կարգով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման ոլորտում փորձ ունեցող շինարարական կազմակերպություններին՝ մասնակցելու պետական գնումների մրցույթներին: Վերականգնման աշխատանքների մրցույթները հրապարակվելու...

1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ. ՊԵԿ

ՀՀ կառավարության կողմից ընդունված աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ, արդեն իսկ 1154 օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենաներ ստացել են մաքսային ձևակերպումներ: Այդ մասին հայտնում են...

Մահացել է Բաբկեն Արարքցյանը

79 տարեկանում մահացել է ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ Բաբկեն Արարքցյանը: Նա ծնվել է 1944 թ. սեպտեմբերի 16-ին: 1966-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մեխանիկ-մաթեմատիկոսի որակավորմամբ:...

Շարունակվում են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման շուրջ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանում առողջության ապահովագրության ներդրման աշխատանքների ընթացքը և առաջարկվող օրենսդրական լուծումները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է...

Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ

Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում Բուենոս Այրեսի «Կասա Ռոսադա» նախագահական պալատում Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպե 6-րդի, Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե...