Author: news

Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Լաչինի միջանցքում ադրբեջանական զինուժի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ առանց մարդու իրավունքներին առնչվող միջազգային իրավական չափանիշների ու երաշխիքների պահպանման։ Միջազգային իրավապաշտպան...

Մաթեւոս Ասատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին Քուչակ բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Գոռի Ասատրյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այն նախագահում է ԱԺ նախագահ...

Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը դարձնել պետական ծառայության առանձին տեսակ

Հաշվի առնելով Պրոբացիայի ծառայության գործառույթների բացառիկությունը, ինչպես նաեւ հասարակության անվտանգությունն ապահովող, քրեական արդարադատության իրականացմանն աջակցող, կրկնահանցագործության կանխարգելման եւ կրճատման ուղղությամբ աշխատանքներ իրականացնող մարմնին բնորոշ նպատակները եւ...

Գողություններ 9 բնակարաններից, 35 ավտոմեքենաներից, խարդախությամբ կատարված հափշտակություններ՝ 27-ամյա երիտասարդի կատարմամբ․ նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից մի շարք բնակարանային գողությունների, խարդախության դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն...

ICCROM-ի Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանում ներկայացվել են ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հռոմում նոյեմբերի 2-3-ը կայացել է Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։ Նստաշրջանին Հայաստանի Հանրապետության...

Մաթևոս Ասատրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։ «Ղեկավարվելով «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների...

Ոստիկանությունը հորդորում է Սամբոյի աշխարհի առաջնությանը մարզահամերգային համալիր այցելել առանց զենքի

Ոստիկանությունը Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ հայտարարություն է տարածել, որում նշված է. «2023 թ. նոյեմբերի 10-ից 12-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Սամբոյի 2023 թվականի աշխարհի առաջնության...

Արագած Ախոյանը կալանավորվել է

2023 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում առերևույթ հանցանքի մասին վկայող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի...

Երևանի նախկին քաղաքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով մայրաքաղաքին պատճառվել է ավելի քան 700 մլն դրամի վնաս

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը,...

Եվրոպական պետությունները չեն կարող անտեսել հակամարտությունը, որը վաղ, թե ուշ կազդի ժողովրդավարական եւ մշակութային արժեքների պահպանման վրա. Սոնա Ղազարյան

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է ունեցել Աթենքում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի համաժողովում:...

Առաջիկայում ՀՀ-ում կներդրվի կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ

Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի` 2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը...

2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիր դիմաց խուլիգանության, ապօրինի զենք ձեռք բերելու, իրացնելու դեպքի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ խուլիգանության, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2022թ. հոկտեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ...

«Եռաբլուր»-ի տարածքում խուլիգանության և 2 պատգամավորների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ վարույթի նյութերը, երկու անձի մասով, ուղարկվել են դատարան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են 2023թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնի տարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու և խուլիգանության դեպքի էական...

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել են ոստիկանության բարեփոխումների ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության բարեփոխումների հետագա ծրագրերը: Մասնավորապես, ներկայացվել են Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության...

Լևոն Քոչարյանը պատգամավորի մանդատ է ստացել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում։ Պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու վերաբերյալ  արձանագրությունն ԱԺ նախագահն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովն...

Էդվարդ Ասրյանն այցելել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1-3-ը ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Ինչպես...

Հետախույզի տոնի կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ հատուկ նշանակության զորամաս

Նոյեմբերի 6-ին հետախույզի մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ հատուկ նշանակության զորամաս:...

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շարունակում է օգնություն տրամադրել ԼՂ-ից տեղահանված անձանց

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը շարունակում է բազմատեսակ օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին, որոնք բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում։ Ինչպես հայտնում են ԱՄՆ Միջազգային...

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 484-ի

Նոյեմբերի 6-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 484-ի։ Նրանցից 5-ը հոսպիտալացված են, 308-ը դուրս են գրվել: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման...

9 ոսկե և 2 արծաթե մեդալ՝ պաուերլիֆտինգի աշխարհի առաջնությունից

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ:...

Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել 2027-ի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար

Նոյեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի...

Ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ: Ինչպես...

Մեր ընթացքը չենք կասեցնի, որովհետև մեր նպատակը ազատ, ուժեղ, ինքնիշխան, երջանիկ և անվտանգ Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է եղել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին...

Վարչապետը ներկա է գտնվել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզ և ներկա գտնվել Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը: Վարչապետը շնորհավորել է ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և...

Միրզոյանը Բերբոքին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես ՀՀ կողմից մշակված նախաձեռնություն, որը կարող...

Օգտակար հանածոն օրենքի խախտմամբ արդյունահանած ընկերությունները վերականգնել են պետությանը պատճառված վնասը

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման...

ՀՀ նախագահը և Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները լուծելուն միտված ծրագրերը

Նոյեմբերի 3-ին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմային: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ուրախ եմ այսօր հանդիպել Ձեզ և...

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կարեն Վանեցյանի նկատմամբ. մեղադրանքը՝ փողերի լվացում

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):...

Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք գնալ խաղաղության. Միրզոյան

ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցին Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Հարգելի տիկի՛ն նախարար, Սիրելի՛ գործընկեր, Ողջունում եմ...

Փաշինյանն ու Բերբոքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի տիկին նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը...

Անալենա Բերբոքը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ողջունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա...

Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ գյուղ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ներքին Խնձորեսկ գյուղ։ Նախագահին դիմավորել են Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և Հայաստան համահայկական...

Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են

2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում կայացել են համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական...

ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած բռնի տեղահանված անձանց համար կենսաթոշակի պարզեցված ընթացակարգ կսահմանվի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ից ներկայացրել են...

Մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ կդադարեցվի Հերացի-Աբովյան պուրակ ճանապարհահատվածում գտնվող թունելի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 04-ին՝ ժամը 09։00-14։00-ն, ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված, Մ․ Հերացու փողոցից դեպի Խ․ Աբովյան պուրակ տանող ճանապարհահատվածում գտնվող թունելում կդադարեցվի...

Օրինական ուժի մեջ է մտել հեռակա դատաքննության արդյունքում կայացված առաջին դատավճիռը

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը հեռակա կարգով (մեղադրյալի բացակայությամբ) իրականացվող դատաքննության արդյունքում կայացված դատավճռով, Ա.Ա.-ին...

Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին

Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին է ներկայացվել ինչպես արդեն իսկ կատարված,այնպես...

«‎Խաղաղության խաչմերուկի» կայացումը ԱԳՆ-ի քաղաքական առաջնահերթություններից է լինելու 2024-ին. Միրզոյան

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստի օրակարգն էր «Հայաստանի...

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է մշակույթի ոլորտի ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...

Հարկերից խուսափելու վերաբերյալ վարույթի շրջանակում պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե է վճարվել 290 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել են կառուցապատողի կողմից, հարկերից խուսափելու նպատակով, ձեռնարկատիրական իրական եկամուտները թաքցնելու, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու...

ԿԸՀ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել ՄԹ կառավարության և IFES-ի հետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ և Ընտրական համակարգների միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ ազդարարում է «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին։...

Ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան. ՌԴ-ից կներմուծվի հավելյալ 60 հազար տոննա բենզին

ՀՀ ՏԿԵՆ-ից հայտնում են, որ գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 1-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել...

Հոկտեմբերի 25-29-ը արգելվել է Բրազիլիայից ու Ուկրաինայից թռչնամիս և խոզի միս ներմուծել Հայաստան

Հոկտեմբերի 25-29-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․ Ուկրաինայից թռչնամիս՝ 87458 կգ, խոնավության զանգվածային մաս և լիստերիա (Listeria...

Գերբեռնված բեռնատարների երթևեկը թույլատրելու համար վարորդներից կաշառք ստանալու և այլ չարաշահումների մեջ մեղադրվող 10-ից ավելի անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են Երևան-Մեղրի մայրուղով երթևեկող բեռնատարների վարորդների կողմից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  (ՔՏՀԱ), ինչպես...

3 քաղաքացու մեղադրանք է ներկայացվել՝ Թբիլիսյան խճուղում ավտովթարից հետո պարեկներին հարվածելու, խուլիգանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը...

70-ից ավելի երկրներ հայտ են ներկայացրել՝ մասնակցելու Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը

Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի հավաքականները բաց մարզում են անցկացրել, որից հետո գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող թիմի կազմը։ Ինչպես հայտնում են...

ՊԵԿ-ը ներկայացրել է հոկտեմբերի 1-31-ը համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ՊԵԿ-ը ներկայացրել է հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։...

Այսօր Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից հայտնում են, որ այսօր ԱԳ նախարար Անալենա Բերբոքը կայցելի Հայաստան՝ հանդիպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու տարածաշրջանային խաղաղության...