Author: news

Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրիի մաքսակետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Մեղրիի մաքսակետ: Մաքսակետում նախագահին դիմավորել են ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և մաքսակետի աշխատակիցները: Նախագահ Վահագն...

Դեսպան Մակունցը սենատոր Ֆեթերմանի հետ քննարկել է Հայաստանի անվտանգության առկա մարտահրավերների հաղթահարման գործում ԱՄՆ դերակատարությունը

Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ջոն Ֆեթերմանի հետ (Փենսիլվանիա, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերները և...

Վահագն Խաչատուրյանը Սյունիքում այցելել է մոդուլային զորամաս

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է մարզի նոր կառուցվող մոդուլային զորամասերից մեկը։ Նախագահը ծանոթացել է ընթացող աշխատանքներին և զրուցել շինարարների, ինչպես նաև...

Երկու ՍՊԸ Արաքսի ավազանում իրականացրել են ապօրինի ընդերքօգտագործում․ ընկերությունների տնօրենների վերաբերյալ մեղադրական եզրակացություն է ներկայացվել

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2020 թ. դեկտեմբերի 21-ին իրականացված չափագրմամբ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից արձանագրված՝ Արարատի մարզի Եղեգնավան և Լուսառատ գյուղերի...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ Համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քարոլին Մուգարին, համանախագահ Էնթոնի Բարսամյանին, գործադիր տնօրեն Բրայան Արդունիին և տարածաշրջանային տնօրեն...

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:...

Գործադիրն ավելի քան 620 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառմանը 620,620 հազար դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար անհրաժեշտ է գծում փոխել ժամկետանց...

Կառավարությունը 1 միլիարդ 370 միլիոն դրամ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական ծրագրերն իրականացնելու համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 միլիարդ 370 միլիոն...

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին՝ Մատի Ռայդմայի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է Էստոնիայի հետ համագործակցությունն ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական մակարդակներում...

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է KfW գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոnյի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնում...

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է...

ԱԱԾ-ն բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է...

ՊԵԿ-ը հունվար-հոկտեմբեր ամիսներին ապահովել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 793.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից...

ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները Կոտայքի մարզում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, նռնակներ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք...

Նախագահն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան։ Նախագահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում և ծանոթացել հավաքածուին։

Անահիտ Մանասյանը մասնակցել է անվտանգային ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ընդհանուր ժողովին

ԵԱՀԿ աջակցությամբ հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին կից ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի» ընդհանուր ժողովի հանդիպման...

Վահագն Խաչատուրյանն այցելել է Սյունիքի զորամասերից մեկը

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ...

Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ

Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Գրիպի ընդհանուր ախտանշանները...

Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը

Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ ՀՀ ԱԳՆ-ում...

Քաղաքացիական հասարակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման հարցերը

«Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնության» (ԿԻՔՆ) կրթական կազմակերպությունները մեկնարկել են «Կրթության իրավունքի իրացումը` պայմանավորված Արցախի ճգնաժամային իրավիճակով» խորագիրը կրող համաժողովների շարքը, որի առաջին հանդիպմանը մասնակցել է ՀՀ...

Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի համար առաջնահերթ ուղղություններից է

ՄԻՊ գրասենյակի կողմից նախատեսվում է իրականացնել երկու հիմնական միջոցառում: Առաջինը «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառումն է, որը հիմնական մասն է կազմում, մոտավորապես` 99...

Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ճապոնիայի դեսպանի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից, հանդիպման...

ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սյունիքի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների...

Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԻԻՀ սոցիալական բարեկեցության կազմակերպության տնօրենի հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և պատվիրակության մյուս անդամները հանդիպում են...

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր...

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչն իր հավատարմագրման նամակն է հանձնել գլխավոր տնօրենին

Հոկտեմբերի 31-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրման նամակն է հանձնել ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասին։ Ինչպես հայտնում են ՀՀ...

Հայաստանի և Ռումինիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցերը

Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի...

Մեկնարկում են Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները

Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 152-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 1-ին։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, կոմպոզիտորի տուն-թանգարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 1-ին՝...

Հայ խորհրդարանականները Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարեւորել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի...

ՎԶԵԲ գործընկերները Վահե Հովհաննիսյանին տեղեկացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչությանն աջակցելու պատրաստակամության մասին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաև...

2024-ի պետբյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ. Ռուստամ Բադասյան

ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 676 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքերի գծով մուտքերը կկազմեն շուրջ 2 տրիլիոն 566 միլիարդ...

Գերմանիան տարբեր հարթակներում դատապարտել է Ադրբեջանի ռազմական դիրքորոշումներն ու ագրեսիաները. Վիկտոր Ռիխտեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը եւ հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը, որոնք նաեւ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ են,...

Դատախազը նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավանի նախկին ղեկավարի նկատմամբ

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ Հողային օրենսգրքի 60-րդ...

ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորում են ԼՂ-ից բռնի տեղահանված 16 371 դպրոցականներ

ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնում» ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների կրթության կազմակերպման գործընթացը: «Այս պահի տվյալների համաձայն՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում...

Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. ստորագրվել է փոխըմբռնման բազմակողմ հուշագիր

Շինթույլտվությունների արագ տրամադրում, բարելավված բիզնես գործընթաց, մատչելի նոտարական ծառայություններ. Երևան համայնքը միջազգային գործընկերների հետ ոլորտային բարեփոխումների կարևոր քայլ է կատարում: Երևանի քաղաքապետարանի, Համաշխարհային բանկի, Հայաստանում Միացյալ...

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության...

Ամփոփվել են ՊՎԾ կողմից «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում ուսումնասիրության արդյունքները. վերականգնվել է շուրջ 500 մլն դրամ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն)՝ ՀՀ մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև...

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ի և Սլովակիայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն. Փաշինյանը՝ Ֆիցոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովակիայի Հանրապետության վարչապետի...

Իրանի հետ համագործակցությունը մեծապես կարևորվում է նաև միջին մասնագիտական ու արհեստագործական ուղղություններով. ԱՍՀ նախարար

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻԻՀ արհեստագործական ուսումնարանների ուսուցանողների վերապատրաստման կենտրոն։ Ինչպես հայտնում են...

Վահե Ղազարյանն այցելել է Սյունիքի անցակետեր, որտեղ պարեկապահակետային ծառայություն են իրականացնում ՆԳՆ ոստիկանության զորքերի զինծառայողները

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանն այցելել են Սյունիքի մարզի...

Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ

Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ Հիվանդացության աճ է արձանագրվել թե՛ մարզերում, թե՛ Երևանում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Գրիպով և սուր...

Դատախազը նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց...

ԼՂ-ում Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է նախաքննություն՝ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի...

Հոկտեմբերի 30-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 475 է

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 30-ի դրությամբ կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 475 է, որից...

ՆԳՆ-ն ԼՂ-ից տեղահանված անձանց հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը հանձնել ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն: Այդ մասին ասված է ՀՀ ներքին...

Մհեր Գրիգորյանը և Վասիլիս Մարագոսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ ուղղված ԼՂ-ից բռնի...

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների ներկա վիճակը

Մալթայում կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպումը: Այդ մասին ասված է Ուկրաինայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։...

Սուրեն Պապիկյանը ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ...

Սեպտեմբերին 16 սուբյեկտի մոտ ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 220,729 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ․ սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հետբացթողումային հսկողության վերաբերյալ տեղեկություն։ «Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության...

Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 դոլար կաշառք ստանալու մեղադրանքով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ...